Հանդիպել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը
2026 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարությունից:
«Երկու նախարարներն շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։
Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել