HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մահացած զինվորը ՀՀԿ-ական գյուղապետի որդին էր

Նախօրեին Երևանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր: Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Թերթի տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում' զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter