Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել