HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Մարոկկոյի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարարին

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Այս մասն հաղորդում են ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Նասեր Բուրիտան մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խթանման մեխանիզմների շուրջ։  

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter