HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը

Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը՝ առանց համայնքի ավագանու կողմից համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին որոշում կայացնելու, 2006-2009թթ. ընթացքում Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից 18 հողատարածք օտարել են տարբեր անձանց: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«2025թ. մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան: 

Հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կողմից կատարված՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվական հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող` 50 քմ մակերեսով հողամասը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter