Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Ռաֆայել Պողոսյանին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է Ռաֆայել Պողոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կարճ ժամանակում լիարժեք կներգրավվի համակարգի աշխատանքներում և իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կներդնի ոլորտի շարունակական բարելավման գործում։
Ռաֆայել Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին և Քրեակատարողական ծառայության պետին վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքերը համակարգի զարգացման ուղղությամբ։
Այնուհետև Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել