Առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. ՆԳՆ ոստիկանություն
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19․45-ին, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում իրավապահները կանգնեցրել են Ջերմուկի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը դիմել է փախուստի։ Այդ ընթացքում մեքենայի ուղևորը՝ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը մեքենայից նետել է երկու փաթեթ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ մեքենան կապարակնքվել է պահպանվող հատուկ տարածքում։
«Քննչական գործողության արդյունքում պարզվել է, որ մեքենայից նետած փաթեթներում կար երկու կիլոգրամ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ։
Ձերբակալվածները հայտնել են, որ մեքենայում մնացել է ևս մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է։
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել