Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետին
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանն ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու համատեքստում:
Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը՝ հիմնված նաև ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին հավատարմության վրա:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եվրոպական ինտեգրման և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային թեմաների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել