HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը վախենո՞ւմ է ընդդիմադիր գործիչներից

Պարզվում է' Աժ նախկին նախագահ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ընդդիմադիր գործիչներից վախենում է: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, օրերս Նիկոյանին հրավիրել են «Կենտրոն» հեռուստաընկերություն' բանավեճի, ընդ որում նախապես տեղեկացրել են, որ ընդդիմախոսը լինելու է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նիկոյանը տվել է իր համաձայնությունը, նկարահանման օրը եկել է հեռուստաընկերություն, բայց այնտեղ տեսնելով Իգիթյանին' միանգամից շփոթվել է, նույնիսկ կարմրել: Իսկ երբ հաղորդավարն իր հյուրերին աշխատասենյակից ուղեկցել է կողքի սենյակում տեղակայված նկարահանման տաղավար, այդ կարճ ընթացքում Նիկոյանը հասցրել է սուսուփուս, աննկատ հեռանալ:

Երբ լրագրողը փորձել է գտնել նրան, դուրս է եկել բակ, տեսել է' Նիկոյանի մեքենան անասելի արագությամբ սլանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter