Հորդ անձրևը ողողել է Մարտիրոս գյուղը
Սեպտեմբերի 9-ին` ժամը 21.00-22.00-ը, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տների նկուղները և անասնագոմերը, վնասել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ կստեղծվի հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել