HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված համերգը սխալ էր»․ Հանրային ՀԸ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հ1-ի եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը։

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- նշվում, է հայտարարության մեջ։

Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև Թաթան` անընդունելի համարելով սեպտեմբերի 27-ին համերգը ցուցադրելը։ Նրա խոսքով՝ նյութն օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու: Այնուամենայնիվ, երգիչը ներողություն էր խնդրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter