HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք՝ Իսահակյան փողոցում․ 7 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ  մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչ 21 և 29-ամյա երկու երիտասարդ։

Պարզվել է, որ նշված վայրում գտնվող ռեստորանում հիվանդանոց տեղափոխված երիտասարդները վիճաբանել են Երևանի 36-ամյա բնակչի հետ, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել միմյանց՝ դրսևորելով անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ։

Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միացած մի խումբ անձինք 36-ամյա տղամարդուն հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանության մասնակից 31-ամյա տղամարդը մայրաքաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից այլ անձնանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter