HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում 4 անձ, գողություններ կատարելու շուրջ գալով նախնական համաձայնության, դերերի բաշխմամբ, Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում կայանված ավտոմեքենաների ապակիները վնասելու կամ դռների փականները բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել դրանց սրահներ, ինչպես նաև ծաղկի խանութ-սրահ, որտեղից կատարել են զգալի և խոշոր չափերի հասնող գումարների, բանկային քարտերի, էլեկտրոնային սարքավորումների և տարբեր գույքերի հափշտակություններ:

Նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու, ինչպես նաև գողությանն օժանդակելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter