Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2024թ. դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։
«Հակակոռուպցիոն դատարանի 2026թ. սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել