HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը լիարժեք կիրականացնի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը մինչև 2029թ. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (COEST) հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ժամկետների մասին։

Ըստ նախարարի՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման վերջնաժամկետ հայկակական կողմը դիտարկում է 2029-ը թվականը։

Նախարարն ընգծել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկն է և Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել այն։ 

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ 

Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վիզաների ազատականացման գործընթացում ունեցած առաջնորդության, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համար։

Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ 

Նախարարությունը մշակում է նաև ՀՀ սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

Լուսանկարները՝ ՆԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter