Էդվարդ Ասրյանը Լեհաստանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել