HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է խախտումներ և տուգանքներ կիրառել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է  1.18 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 4.21 մլն դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 86.7 հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի արածեցման 3 գործով  կայացվել է  180.0հազ,դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 49.0 հազ.դր բնությանը հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 18 գործով  հաշվարկվել է 3496,5 հազ. դր.  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս և կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարով: Մնացած գործերի վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործով  կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 200.0հազ.դր ընդհանուր գումարով և հաշվարկվել է 530.25 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված   որսի  կանոնների խախտման համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0 հազ. դր. ընդհանուր գումարի   վարչական տուգանքի 2 որոշում և  հաշվարկվել է 8.0 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դր. ընդհանուր  գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 39.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Հանքանյութի ապօրինի տեղափոխում 

Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.73 մլն.դր. գումար:                                     

ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter