HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենը 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամ է յուրացրել

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ.Ս․-ն, հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, կադրերի գործերով գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի և այլ անձանց օժանդակությամբ, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է վստահված գույքի առաձնապես խոշոր չափերով՝ շուրջ 28 միլիոն դրամի հափշտակություն։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախկին տնօրենը նաև պաշտոնեական կեղծիք է կատարել, այն է՝ մի շարք աշխատակիցների աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է նրանց կողմից իբր աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրեր և հափշտակել վերջիններիս աշխատավարձերը:

«Վերոգրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն դրամի վնաս:

Գ.Ս․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը): 

2026 թվականի սեպտեմբերի 29-ին վերջիններս ձերբակալվել են:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter