HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի անդամներին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի («DANEX») անդամներին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման և այս համատեքստում «DANEX»-ի հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ շաբաթ ընդունված կարգավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ասոցիացիայի անդամներին ներկայացվել են տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter