Հերթական ողբերգությունը «Դեֆանս Հաուզինգ»-ում. մահացել է երեք մարդ
«Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում վերամբարձ կռունկը վնասվել և ընկել է։ ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալներով՝ կա առնվազն երեք զոհ։
«Հետքը» օրեր առաջ էր հոդված հրապարակել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած պատահարների մասին։
Ամիսներ առաջ՝ հուլիսի 20-ին, «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր էր ընկել ու տեղում մահացել։ Նախորդ տարի էլ մեկ այլ աշխատակից ծանր մարմնական վնասվածք էր ստացել։
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը մայիսին ստուգումներ էր արել «Դեֆանս Հաուզինգ»-ի շինհրապարակում, խախտումներ հայտնաբերել ու կարգադրագիր տվել խախտումներն ու թերությունները վերացնելու վերաբերյալ։
Տեսչականի ստուգումից հետո էլ տեղի ունեցան այս երկու դեպքերը։
Շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցող պատահարների թիվն անշեղորեն աճում է։ ՆԳՆ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։ Վերջին 3.5 տարում շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման հետևանքով 80 մարդ է մահացել։
Ու քանի դեռ տեսչական մարմինների կարգադրագրերը թղթի վրա են, իսկ շինհրապարակները՝ անվերահսկելի, պատահարների թիվը շարունակելու է աճել։ Պատասխանատու գերատեսչությունները բավարարվում է միայն վիճակագրություն վարելով, բայց այդ վիճակագրական տվյալների հետևում մարդկային կյանքեր են։ Քանի նոր ողբերգություն է պետք, որպեսզի վերհսկողությունը չմնա թղթերի վրա։
Գլխավոր նկարը՝ էկրանապատկեր «Ազատություն»-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել