
ՀՅԴ-ն խորհրդակցություն է պահանջում
Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց աշխատանքները: Գրանցվել էր 105 պատգամավոր, սակայն, ինչպես միշտ տեխնիկական խնդիրների պատճառով որոշ պատգամավորներ չկարողացան գրանցվել եւ ստիպված եղան դիմել քարտուղարության միջամտությանը:
Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են: Օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ 3:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններով նախատեսվում է ընդդիմադիրներին հնարավորություն տալ մասնակցելու ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Հաշվի առնելով որ ընդդիմադիր պատգամավորները թվաքանակով քիչ են փոփոխություններով թույլատրվում է, որ ընդդիմադիրները կարող են ընդգրկվել մինչեւ 3 հանձնաժողովում:
Նախատեսված է, որ օրինագիծը պետք է ընդունվի 24-ժամյա ռեժիմով: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու նախագծին եւ պահանջեց քննարկում անցկացնել, ինչից հետո, եթե իրենց առաջարկներն ընդունվեն, կվերանայեն իրենց դիրքորոշումը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ քննարկում կլինի:
Մեկնաբանել