ՊՆ-ում քննարկվել են խաղաղության և անվտանգության ոլորտում կանանց առաջնահերթությունները
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված հետագա քայլերը:
Կողմերն ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների ձևավորման և համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել