Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն կատարվեց 54-ամյա տղամարդու բնակության վայրում։
Հայտնաբերվեց էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։
Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել