
Ընդդեմ բնապահպանության նախարարության գործով որոշումը՝ 2 շաբաթից
Այսօր վարչական դատարանում տեղի է ունեցել բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի հերթական նիստը:
Հիշեցնենք, որ ՀԿ-ն նախարարությանը մեղադրել էր անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, ինչի արդյունքում Ողջի գետն աղտոտված է կոյուղաջրերով:
Դատարանը նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նամակագրությունը չի չընդունել որպես ապացույց, որ նախարարությունն անգործության չէ մատնված:
Նշենք, որ իրական գործողությունները, որոնք կարող են կանխել աղտոտումը, օրենքով նախատեսված պատժիչ միջոցառումներն են` վարչարարական տուգանքները, կամ հարուցված քրեական գործերը եւ այլն:
Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 17-ին` ժամը 17:50-ին: Այս մասին հայտնում են «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից:
Մեկնաբանել