HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայության մատուցումը. ԱԳՄԱՆ

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2026թ. մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:

«Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ անցումային գործընթացի կազմակերպման նպատակով՝ 2026թ. հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:

Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter