HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը հրապարակում է հայտնաբերած խախտումները

Այս պահին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է վերահսկիչ պալատի 2011թվականի հաշվետվությունը: Իշխան Զաքարյանն ըստ ոլորտների ներկայացնում է հաշվետվությունը եւ հրապարակում խախտումները:

Անդրադառնալով պետական գույքին` վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ պետական գույքը վարձակալության է տրվում շուկայականից ցածր արժեքով, իսկ որոշ դեպքերում պետական գույքն օգտագործվել է ոչ նպատակային:

Գյուղատնտեսության ոլորտում վերահսկիչ պալատը բացահայտել է, որ պետական բյուջեի միջոցներով ամրացվել են որոշ գետերի ափապաշտպան գոտիները, մաքրվել են գետերի հուները, սակայն անորակ աշխատանքների եւ սպասարկման բացակայության կամ թերի կատարման հետեւանքով ափապաշտպան հատվածները նստվածք են տվել, իսկ որոշ հատվածներում արդեն քանդվել են:

Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նաեւ գնումների ոլորտում: Ըստ Իշխան Զաքարյանի` գնումների ոլորտում հայտնաբերել են ոչ թափանցիկ, խտրական, անարդյունավետ գնումներ, ի վնաս պետական բյուջեի բարձր գներով գնումներ իրականացնելու եւ հակամրցակցային դեպքեր: Վերահսկիչ պալատի նախագահը մտահոգություն հայտնեց, որ որոշ դեպքերում պետական գնումների բուն գործընթացները տեղի են ունենում ոչ թե մրցույթների ժամանակ, այլ արտամրցույթային կարգով, իսկ մասնակիցները ոչ թե մատակարարներն են լինում, այլ միջնորդներ:

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ հանքարդյունաբերության, սոցիալական եւ առողջապահության ոլորտներում: Հանքարդյունաբերության ոլորտում 20 ընդերքօգտագործողների կողմից միայն 2011 թվականին պետական բյուջե չի վճարվել մոտ 79 մլն դրամ:

Այս պահին Իշխան Զաքարյանին հարցերով դիմում են պատգամավորները, հերթագրվել է 14 հոգի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter