HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

2026թ. հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։

Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։

Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter