HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա. ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության Սյունիրքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ հետագա միջոցառումներին իրենց գործուն ներդրումն ունեցան նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները։

Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ու քննչական գործողություններից հետո, համագործակցելով նաև մայրաքաղաքի պարեկների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15․15-ին, թմրամիջոց ձեռք բերելու պահին Արարատյան փողոցում իրավապահները ձերբակալեցին Երևանի 39 և 41 տարեկան երկու բնակչի։ Նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ նրանց վարած մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Ձերբակալման վայրում հայտնաբերվել է վեց կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։ Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter