HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ. շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստն է անցկացվել

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ  շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը, որը նախագահում էին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Շրջանակային փաստաթղթից բխող ծրագրերի իրականացումը՝ հիմնված Հայաստանի կարիքների ու առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև ծրագրային համագործակցության համակարգումն ու հաշվետվողականությունը: Ընդգծվել է, որ դրանց հաջող իրականացման չափորոշիչ պետք է հանդիսանա ազգային կարողությունների զարգացումը: 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնահատուկ կարևորել է ծրագրային համագործակցության շրջանակներում խոցելի բնակչությանը, մասնավորապես փախստականների և սահմանամերձ ու գյուղական համայնքների զարգացման կարիքներին առաջնահերթություն տալը:  

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչները, ովքեր համակարգում են Շրջանակային փաստաթղթի ոլորտային իրականացումը: Քննարկումների ընթացքում գնահատվել է փաստաթղթի ընդունումից ի վեր գրանցված առաջընթացը և նախանշվել են առաջիկա ամիսների գերակայությունները՝ դրանք համադրելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter