Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում․ արձանագրվել են թերություններ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը, որտեղ հետևել է երեկոյան անվանականչին և այլ միջոցառումների անցկացմանը: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ նախարարը տվել է հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետ. օրվա կարգացուցակը պետք է անշեղորեն պահպանվի»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ էկրանակադր ՊՆ-ի տարածած տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել