HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն է տվել ԶՖԳ-ի հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բյուջետային աջակցության այս ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից ՀՀ կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։

Ծրագրի բարեփոխումների երեք հիմնական ուղղություններ են՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավում ազգային և ենթաազգային մակարդակներում, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում, կայուն ֆինանսավորման առաջմղում՝ պարտքի կառավարման բարելավման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter