HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի երիտասարդականը չկարողացավ փլեյ-օֆ մտնել

Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլում: Երեկ մեր թիմն արտագնա խաղում 0-0 խաղաց Մոնտենեգրոյի հետ, որին Երեւանում հաղթել էր 4-1 հաշվով: Ռաֆայել Նազարյանի թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հավաքելով 15 միավոր: Խմբի առաջատարը 20 միավոր վաստակած չեխերն են: 10 խմբերի հաղթողներն ու երկրորդ ցուցանիշն ունեցող լավագույն 4 թիմերը փլեյ-օֆում վիճարկելու են գալիք տարի Իսրայելում կայանալիք առաջնության 7 ուղեգրեր: Վերջին ուղեգիրը դաշտի տերերինն է: 

Խմբերում հաղթողներ դարձան հետեւյալ թիմերը՝ Գերմանիա, Շվեդիա, Չեխիա, Սերբիա, Իսպանիա, Ռուսաստան, Իտալիա, Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա: Երկրորդ տեղ զբաղեցրած թիմերից լավագույն արդյունք ունեն Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Սլովակիան: Այս թիմերն էլ փլեյ-օֆում կխաղարկեն 7 ուղեգրերը: Այդուհանդերձ, նշենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին այս շրջափուլում բավականին լավ խաղ ցուցադրեց ու չափազանց մոտ էր հաջողությանը, պարզապես վերջին խաղում չկարողացավ հաղթել ու դուրս գալ խմբից: 

Լուս.՝ Ավետիս Ղազանչյանի (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter