Սպասվում է անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 1-ին, 2-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երեւանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին` գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31․2°C (1987թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.5°C (1970թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.7°C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել