ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Քննարկումների արդյունքում համաձայնեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և առաջիկա անելիքները»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել