HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։

Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր հատվածներում ու մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ արդեն տեղադրված հինգ փաթեթ հայտնաբերվել է նույն զբոսայգում, երեք փաթեթ՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10 փաթեթ՝ երիտասարդի տանը։
18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter