HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերրի Դայերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերրի Դայերին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահը ողջունել է քաղաքապետի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման փոխայցելությունները նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Ջերրի Դայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը կարևոր է իր համար՝ հաշվի առնելով նաև Ֆրեզնոյում հայկական համայնքի նշանակալի ներկայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter