HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է «Pacific Council» կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվականից։

Նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության ընթացիկ զարգացումները, ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը և տնտեսական համագործակցությունների բազմազանեցմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունից բխող ենթակառուցվածքային ծրագրերով ընձեռնվող հնարավորությունները:

Կազմակերպության անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, էներգետիկ անվտանգության, բնական պաշարների արդյունավետ օգտագործման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter