10 գրքի շնորհանդես՝ սփյուռքի նախարարությունում
Այսօր կայացել է 2010-2011թթ. սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ եւ պատվերով հրատարակված 10 անուն գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ներկայացվել են Սփյուռքի հայկական համայնքների, Սփյուռքի գրական և լեզվաբանական ժառանգության, արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակի վերաբերյալ գիտական աշխատություններ` «Հայկական համայնքները ԱՄՆ-ում», «Հայ համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում», «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Գրական Սփյուռք» տարեգիրք, «Ռուսաստանի հայկական Սփյուռքի մասին», «Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում», «Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Ռուբեն Սևակի հատընտիր>> բանաստեղծությունների ժողովածու և Ռուբեն Սևակի բանաստեղծությունների ձայնասկավառակը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ իրականացված գիտական հետազոտությունների մեծ կարևորությունը Սփյուռքի հիմնախնդիրների լիարժեք իմացության և դրանց լուծման ուղիների որոնման առումով:
Ելույթ է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գ. Հարությունյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յ.Ավետիսյանը, գրող-հրապարակախոս Ա.Թոփչյանը և այլք: Համառոտ ներկայացնելով աշխատությունները և դրանց նշանակությունը` նրանք ընդգծել են սփյուռքի նախարարության կարևոր դերակատարությունը գիտական հետազոտությունների իրականացման և դրանց հրատարակման գործում:
Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանողուհի Ամի Լաչիկյանը, ում շնորհվել է Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակ, ինչպես նաև Ռուբեն Սևակի զարմիկ Հովհաննես Չիլինկիրյանի ներկայացուցիչ (դստեր ամուսին) Հակոբ Ավագյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել