HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները հանդիպել են

Այսօր կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը, և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:

Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ ընդգծեց, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:  

Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրեցին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:  

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter