HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերին ռազմական ոստիկանությանը կամովին հանձնվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք. ՊՆ

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․

Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter