Հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա, 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Սեպտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում կայանված բեռնատարում հայտնաբերվել, իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ բեռնատարի սրահում հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով 30 փաթեթ։
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել