HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Չեխիայի ժողովրդին ու իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի փոխգործակցությանը Եվրոպական միության շրջանակում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter