Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է Նախարարության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել