HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամայիս Գրիգորյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:

Արամայիս Գրիգորյանի կենսագրությունը՝ ստորև․ (աղբյուրը՝ ԲՏԱԱԲ նախարարության կայքէջ)

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ. հունիսի 20, Արտաշատ

Կրթություն

  • 2012-2014թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Հարկային վարչարարություն», մագիստրոսի աստիճան:
  • 2008-2012 - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Մաքսային գործ», բակալավրի աստիճան:
  • Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեություն

  • 2023-2026թթ. – «Enpal» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:
  • 2022-2023թթ. – «Alpas AI» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:
  • 2021-2022թթ. – «Sololearn» ընկերություն, անալիտիկ ինժեներ:
  • 2019-2021թթ. – «DISQO» ընկերություն, տվյալների վերլուծաբան:
  • 2018-2019թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ:
  • 2017-2018թթ. – «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, վեբ բովանդակության ստեղծող և աշխատարանների ղեկավար:
  • 2013-2016թթ. – «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, բիզնես վարկերի վերլուծաբան:

Մասնագիտական փորձ

Տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման մասնագետ։ Մասնագիտացած է SQL և Python ծրագրավորման լեզուների, տվյալների մոդելավորման, ETL/ELT գործընթացների և տվյալների վերլուծական ենթակառուցվածքների ոլորտներում։

Աշխատանքային փորձ ունի Snowflake, BigQuery, PostgreSQL, dbt, Airflow, Docker, Tableau և Looker տեխնոլոգիաների հետ։

Լեզուների իմացություն

Հայերեն,  անգլերեն, ռուսերեն,  գերմաներեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter