HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։  
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter