HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում խրախուսվում է նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) այս տարի ևս խրախուսում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ:  

ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008թ. հոկտեմբերի 1-ից պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց կտրամադրվի աջակցություն հետևյալ կերպ.

  • Ցուցահանդեսային տարածքի համաֆինանսավորում (կոնսոլիդացված տաղավարի արժեքի մինչև 83 % համաֆինանսավորմամբ)
  • Մարքեթինգային և PR նյութերի գծով աջակցություն

Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի  6 քմ ցուցահանդեսային տարածք: Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:   

Հիշեցնենք, որ այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Տեխնոլոգիական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter