HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ժորժ-Լուի Բուշեին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։ Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter