HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորում դրանց հետագա խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ առանձնահատուկ կարևորելով Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու Հայաստանի՝ Եվրամիությանն առավել սերտ ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter