HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՌՀ-ն սահմանել է օտարերկրյա ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության արգելքի չափորոշիչները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում չորս հարց է եղել՝

  1. «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ հեղինակազորման հայտի վերաբերյալ:
  2. «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  3. «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  4. «Օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։

«Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ-ի հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։

Հաջորդիվ Հանձնաժողովը որոշել է բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ և «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությունների՝ լիցենզիաների վերաձևակերպման հայտերը։

Վերջին հարցով ՀՌՀ-ն որոշել է սահմանել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասված է ՀՌՀ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter