HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է COP17-ին նվիրված հուշադրամի ներկայացմանը

Հոկտեմբերի 5-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն առաջիկա կարևոր միջազգային իրադարձությունը, այլև Հայաստանի ստանձնած պատասխանատվությունը՝ նախագահելու համաշխարհային նշանակության բազմակողմ գործընթաց և նպաստելու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու գլոբալ օրակարգերի ձևավորմանը և դրանց առաջմղմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ COP17-ի շրջանակներում Երևանը դառնալու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր հարթակ՝ համախմբելով պետությունների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներին կենսաբազմազանության պահպանության գլոբալ մարտահրավերների շուրջ։ Ընդգծվել է, որ այդ մարտահրավերները վաղուց արդեն դուրս են միայն բնապահպանական օրակարգի սահմաններից և փոխկապակցված են պարենային և ջրային անվտանգության, առողջության, տնտեսության, ինչպես նաև հասարակությունների դիմակայունության հետ։

Անդրադառնալով հուշադրամի խորհրդին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողմոնյանը հույս է հայտնել, որ տարիներ անց այն կհիշեցնի ոչ միայն այն մասին, որ 2026թ. Հայաստանը հյուրընկալել է COP17-ը, այլև այն մասին, որ Երևանը դարձել է երկխոսության, համագործակցության և համատեղ գործողության հարթակ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Կենտրանական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter